00:00:00

Դսեղի կամրջի մոտ մեքենան ընկել է գնացքի վազորդի վրա․ կան տուժածներ

11:20, 19 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղի կամրջի մոտ՝ ջրաղացների մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վազորդի վրա։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ բարձրությունից ընկել գնացքի վազորդի վրա, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Նարեկ Հ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են ավտոմեքենան գնացքի վազորդի վրայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր