00:00:00

4-րդ հարկից ցած ընկած գյումրեցի 6-ամյա երեխայի վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր

17:03, 18 հուլիս 2020 Պատահարներ

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխան, որն օրեր առաջ ընկել էր ներքեւ. վիճակը դեռև գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 16-ին «Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Երեխան ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ եւ այլ վնասվածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր