00:00:00

Իջեւանի Կիրանց գյուղում «Nissan Versa»-ն շրջվել է. 77-ամյա կնոջը դուրս են բերել տեղի ուժերով ու հասցրել հիվանդանոց

23:43, 17 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ին «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ս․, ծնված 1943 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Դոնարա Խ․-ն (ծնված 1943 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր