00:00:00

«Շաուրմա լենդ» սննդի կետում հրդեհ է բռնկվել. Մեկնել է երկու մարտական հաշվարկ

22:27, 17 հուլիս 2020 Պատահարներ

Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 48 շենքի նկուղային հարկում գտնվող սննդի կետից այսօր՝ հուլիսի 17-ին   ծուխ է նկատվել: Տեղեկությունը  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը  ստացել է ժամը 11։20-ին: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 38 հասցեում՝ «Շաուրմա լենդ» սննդի կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։46-ին, մարվել՝ 12։29-ին: Այրվել է կրակարանի ծխատարում (մոտ 20 գմ) կուտակած յուղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր