00:00:00

Մեծ Մայմեխի լեռը բարձրացած քաղաքացիներին փրկարարները ուղեկցել են մինչեւ Վանաձոր քաղաք. ԱԻՆ

20:57, 17 հուլիս 2020 Պատահարներ

Վանաձոր քաղաքի «Լագեր» կոչվող թաղամասի հուշարձանի կողմից այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15։06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է Մեծ Մայմեխի լեռը․ իջնելուց տեղեկացրել են, որ գտնվում են «Լոռու գոմեր» կոչվող տարածքում, եւ արդեն մեկ ժամ է ինչ հեռախոսահամարները անհասանելի են։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Վանաձոր» կոչվող հանգստյան գոտի տանող ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերել են Մարատ Հ․-ին (ծնված 2004 թ․) եւ Նարեկին (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնված 2004 թ․) եւ ուղեկցել մինչեւ Վանաձոր քաղաք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր