00:00:00

Խոշոր վթար Մաստարայի մոտ. կա զոհ

14:15, 15 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, «KamAZ» մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Lada-21013» մակնիշի 34 TO 011 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենային, այնուհետեւ՝ մեկ այլ «KamAZ» մակնիշի բեռնատարի, ինչի հետեւանքով «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւոր՝ 1990 թ. ծնված Ա. Փ.-ը տեղափոխվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր