00:00:00

Հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի «Շաուրմա լենդ» սննդի կետում

17:10, 17 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 11։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 48 շենքի նկուղային հարկում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 38 հասցեում՝ «Շաուրմա լենդ» սննդի կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։46-ին, մարվել՝ 12։29-ին: Այրվել է կրակարանի ծխատարում (մոտ 20 գմ) կուտակած յուղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր