00:00:00

Զարմացած էի, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ. Կապառոս

20:20, 17 հուլիս 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այն կարծիքին է, որ հայկական ակումբներն ավելի շատ տեղացի ֆուտբոլիստներ պետք է ունենան իրենց կազմում: Առցանց պատասխանելով լրագրողների հարցին, մարզիչը նախ  շնորհավորել է  բոլոր ակումբներին և ֆեդերացիային, իրենց վարքագծի համար, քանի որ այժմ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում: «Եվ այս իրավիճակում ֆեդերացիան և ակումբները լավագույնս դրսևորեցին իրենց: Բարձր էր ազգային առաջնության և գավաթի խաղարկության մրցակցությունը: Դիտել եմ նաև ազգային առաջնության վերջին հանդիպումը և շնորհավորում եմ «Արարատ-Արմենիա»-ին չեմպիոնության կապակցությամբ: Բացի այդ, մենք բազմաթիվ խաղեր ենք դիտել և վերլուծել, որը, կարծում եմ, մեզ համար շատ օգտակար կլինի»,- ասել է նա: Խոսելով լեգիոներների քանակի սահմանափակման մասին` իսպանացի մասնագետը կարծիք է հայտնել, թե ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբներում: Եթե ավելի շատ ֆուտբոլիստներ հանդես գան ներքին առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը: «Զարմացած էի այն խաղերի ժամանակ, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս: Այդ ամենը խանգարում է պատանի, երիտասարդ ֆուտբոլիստների՝ կրթություն ստանալուց հետո ինքնադրևորման շանս ունենալուն»,- ասաց մասնագետը: Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և, հատկապես, «Սևիլիայում» կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր