00:00:00

Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից. ԲԿ

16:00, 17 հուլիս 2020 Պատահարներ

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ. արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բկ-ի ֆեյսբուքյան էջից։ «Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։ Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր