00:00:00

Իջևան-Երևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը եւ ՎԱԶ-2107»-ը. ուղեւորը արգելափակվել է ներսում. Վիճակը կայուն ծանր է

10:12, 17 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հւլիսի 17-ին, ժամը 04:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գեւորգ Գ․, ծնված 1986 թ․) եւ «Ford Transit» (վարորդ՝ Արսեն Ղ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արամ Գ․-ն (ծնված 1990 թ․) արգելափակվել է։ Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր