00:00:00

Գյումրիում 43-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. կա 3 տուժած

13:45, 16 հուլիս 2020 Պատահարներ

Շիրակի մարզում aյսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Ո.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում բախվել է Շիրակացի փողոցի 197 հասցեի դիմաց գտնվող մայթեզրի էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով Արթուր Ո-ն, ուղեւորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 34-ամյա Վլադիսլավ Վ-ն եւ 35-ամյա Մանվել Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր, իսկ մեկը՝ միջին ծանր վիճակում։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր