00:00:00

Տավուշում հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասվել է նաև մանկապարտեզի շենքը, հացի արտադրամասը. մարզպետ

11:00, 16 հուլիս 2020 Պատահարներ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր` հուլիսի 16–ին վերսկսված հրետակոծության հետևանքով վնասվել են ինչպես բնակելի տներ, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում մանկապարտեզ և հացի արտադրամաս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Ներկա պահին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների վնաս հասցնելու վերաբերյալ տվյալներ դեռևս չունենք։ Այսօրվա հրետակոծությունների արդյունքում վնասվել են մի քանի սահմանամերձ գյուղերի բնակելի տներ և հարակից տարածքներ, ինչպես նաև մանկապարտեզ և հացի արտադրամաս»,–ասաց մարզպետը։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Մինչ այդ, գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Պաշտպանության նախարարի խոսնակի բնորոշմամբ՝ աա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր