00:00:00

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

21:58, 15 հուլիս 2020 Պատահարներ

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6 ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպվել է նրա տեղափոխումը Երևան: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ին:  Տղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության: «Ունեցել է գանգի  բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային  ծանր վնասվածք: Որոշում է կայացվել տղային տեղափոխել Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր