00:00:00

Ջրաշեն գյուղի մոտ «Nissan Teana»-ն դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 30 մ գլորվել ձորը. կա վիրավոր

13:52, 15 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ն․, ծնված 1990 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Սարգիս Ն․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր