00:00:00

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

23:32, 14 հուլիս 2020 Պատահարներ

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ քանի՞ վիրավոր ունի հայկական կողմը, եւ ինչպե՞ս է վիրավորների առողջական վիճակը։ «Ըստ բժիշկների, բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում ստացել են միջին ու թեթեւ վնասվածքներ։ Ընթացքում մենք կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։ Հիմնականում թեթեև ծանրության են, կան նաև մարդիկ, որոնք միջին ծանրության են»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր