00:00:00

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը

17:52, 13 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 11:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ջուրը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Մ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը․ տուժածներ չկան։ Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր