00:00:00

Արարատի մարզում 40-ամյա վարորդը VAZ 2107-ով բախվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչին

12:41, 12 հուլիս 2020 Պատահարներ

Արարատի մարզում այսօր, հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 00։10-ի սահմանում Ավշար գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված խոտով բարձված տրակտորի կցորդիչին։ Վթարի հետևանքով՝ վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր