00:00:00

Կուրտուան բացառիկ նվաճման է հասել

16:41, 11 հուլիս 2020 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան յուրահատուկ նվաճման է հասել Լա Լիգայի 35-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում: Bleacher Report-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ալավեսի» դեմ հանդիպումը 18-րդն էր, որը Կուրտուան անցկացրեց առանց գոլ բաց թողնելու: 1988 թվականից հետո «Ռեալի» որևէ դարպասապահի չէր հաջողվել նման արդյունք գրանցել: Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ 2:0 հաշվով: Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում Արքայական ակումբը առաջատար է՝ 80 միավորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր