00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

12:20, 11 հուլիս 2020 Պատահարներ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 10-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, 6000 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1200 քմ, 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Դարակերտ գյուղում՝մոտ 2 հա, Դարակերտ-Ղուկասավան ավտոճանապարհին՝ 1500 քմ, Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում՝ մոտ 15 հա, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 12 հա, Փարաքար գյուղում՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 6000 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր