00:00:00

35-ամյա իրանցին կասկածվում է «Արայի ամրոց»-ում 2 տղայի հանդեպ անառակաբարո բռնի գործողությունների մեջ. նա ձերբակալվել է

15:00, 10 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երեւանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, եւ պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի եւ 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր