00:00:00

Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

12:45, 08 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 7-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 22։54-ին։ Օդանավակայանի տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, հրդեհը տարածվել է օդանավակայանի տարածքից դուրս․ անհրաժեշտ է օգնություն։ Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր