00:00:00

Գանձաքար գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է. «փայծաղի պատռվածք» ստացած երիտասարդն ի վիճակի չէ խոսել

15:37, 04 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ։ Իջեւանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա կամավոր ներկայացել է ոստիկանության Իջեւանի բաժին, ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն եւ տվել է խոստովանական ցուցմունք: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր