00:00:00

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ (լուսանկար)

12:01, 04 հուլիս 2020 Պատահարներ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է հետազոտություն։ Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար: Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:
Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և չվնասված ծառերի քանակը: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված 466:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր