00:00:00

«Հայփոստի» մոտ շուրջ 200 անվադող է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

10:13, 04 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 3-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում, այրվում են անվադողեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի վերջնամասում գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:22-ին: Այրվել է մոտ 200 հատ կուտակած անվադող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր