00:00:00

Դալար գյուղում BMW մակնիշի մեքենան այրվել է

10:01, 04 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 3-ին, ժամը 16։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Նժդեհի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել` 16:19-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «BMW 745» մակնիշի ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր