00:00:00

Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը

23:00, 03 հուլիս 2020 Պատահարներ

Հունիսի 30-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 18.10-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով ապակին կիսաբաց լինելու հանգամանքից, Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Հունդաի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող: Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր