00:00:00

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա վիրավոր

23:03, 02 հուլիս 2020 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոշտոյան, Մարգարետ Թետչեր և Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 31-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սաշա Գ.-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 70-ամյա Զեմֆիրա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Սիմոնյանը, տեսուչներ Արգամ Հովհաննիսյանն ու Հարութ Ղազարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր