00:00:00

Գյումրիում կանխվել է 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

21:44, 01 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Կանխվել է Արթուր Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր