00:00:00

Խոշոր ավտովթար Կապանի հիվանդանոցի «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

19:59, 01 հուլիս 2020 Պատահարներ

Վայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 18:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են «Շտապօգնության» հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները կայքին պատմել են, որ Ford Transit-ը հաշվառված է Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր