00:00:00

«Երեւան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

16:20, 01 հուլիս 2020 Պատահարներ

Փրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, «Երեւան մոլ»-ի տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւան մոլ»-ի տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը: «Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է: Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո կբացենք դռները մարդկանց առջեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ ահազանգի հեղինակին պարզելն արդեն ոստիկանների գործն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր