00:00:00

«Նամակում ռուսերենով գրված էր, որ 3 ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում»․ «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն

16:03, 01 հուլիս 2020 Պատահարներ

«Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ ռումբի մասին նամակ են ստացել էլփոստով՝ անհայտ բաժանորդից, որտեղ ռուսերենով գրված է եղել, որ մոլի տարածքում 3 ռումբ է տեղադրված։ «Անմիջապես հայտնեցինք համապատասխան մարմիններին, որոնք արագ ժամանեցին ու հիմա կատարվում է զննություն։ Հաղորդագրության հեղինակը նշում էր, որ ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում»,- ասաց տնօրենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր