00:00:00

Իջեւանում կատարված դանակահարությունը բացահայտվեց

16:01, 01 հուլիս 2020 Պատահարներ

Հունիսի 24-ին Իջեւանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։ Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը վնասվածքները ստացել է Իջեւանի 5-րդ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվեց նաեւ կասկածյալի ինքնությունը՝ նույն քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա հունիսի 30-ին ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով նաեւ հանցագործության գործիք դանակը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր