00:00:00

24-ամյա երիտասարդը ցանկացել է ցած նետվել Հաղթանակի կամրջից. Փրկարարները կանխել են

11:40, 29 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 28-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր