00:00:00

Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում. բարդության Թիվ 2 կանչով մեկնել է 8 մարտական հաշվարկ

13:26, 28 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր