00:00:00

Արփա գետում հայտնաբերվել են տանկի արկերի մարտագլխիկներ

10:26, 28 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։ Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր