00:00:00

Քաղաքացու որոնումներն ավարտվել են անարդյունք․ ԱԻՆ

18:42, 27 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից։ Ըստ աղբյուրի՝ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ ԱԻՆ-ից հիշեցնում են, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 6-ի սահմանում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր