00:00:00

Էջմիածնում «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա է այրվել

13:40, 27 հունիս 2020 Պատահարներ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում հունիսի 26-ին մեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ահազանգը ստացվել է ժամը 22:09-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր