00:00:00

Վիճաբանություն «Սուրբ Աստվածամայր» բկ բակում. բերման են ենթարկվել ԱՁ տնօրենն ու անվտանգության 2 աշխատակից

10:30, 27 հունիս 2020 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին: Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Ասրեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր