00:00:00

Տաշիրում խոշոր ավտովթարի հետեւանքով 5 վիրավորներից երկուսը մահացել են

10:16, 24 հունիս 2020 Պատահարներ

Նախօրեին Տաշիրում տեղի ունեցած խոշոր ավտովթարից երկու մարդ մահացել է: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երեւանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) եւ «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր