00:00:00

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք և բջջային հեռախոսներ

14:41, 23 հունիս 2020 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան: Ռենտգեն զննում իրականացնելու ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորապես՝ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հանգստյան խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել են 3,5 կգ ընդհանուր քաշով դեղորայք, «Iphone 11 PRO» բջջային 4 հեռախոս և 10 ականջակալ: Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր