00:00:00

Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

10:53, 23 հունիս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` հունիսի 23-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը հետաձգվեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին, ժամը 10:30-ին։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվելու էր գործով վկաներին հարցաքննելու դատավարական կողմերի նախընտրելի հաջորդականությունը։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ. ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր