00:00:00

Տավուշի մարզում ճակատ-ճակատի բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան հոսպիտալացվել է

22:25, 22 հունիս 2020 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ Արմեն Քոչարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ Գարիկ Միրզոյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 11-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Nissan-ի վարորդի տղան է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր