00:00:00

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով աշխատանքից ազատման և նոր նշանակումներ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում

21:10, 22 հունիս 2020 Իրավական

Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ, Ղազարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Լյուվիգ Ղանդիլյանը ազատվել է պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Կոստան Բուդաղյանը, ով Վ, Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ մասի պետի պաշտոնում: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր