ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակման որոշում կայացնելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով»,- նշեցին ոստիկանությունից: