00:00:00

Ոստիկանապետը կադրային փոփոխություններ է իրականացրել ՃՈ-ում

17:41, 22 հունիս 2020 Իրավական

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ, Ղազարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Լյուվիգ Ղանդիլյանը ազատվել է պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Կոստան Բուդաղյանը, ով Վ, Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ մասի պետի պաշտոնում: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր