00:00:00

ՍԴ-ն նիստի օրակարգում ավելացրել է Քոչարյանի հարցը, մինչ Իմ քայլը օրենքով կլուծի ՍԴ կազմի խնդիրը

17:12, 22 հունիս 2020 Իրավական

Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. նիստի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը, գրում է armtimes.com-ը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը: Փաստացի, Ազգային ժողովի մեծամասնությունը եւ Սահմանադրական դատարանը յուրատեսակ «մրցավազք» են սկսել: Մեծամասնությունը ձգտում է օրենքով լուծել ՍԴ կազմի հարցը, այսօրվա նիստում անցկացնելով համապատասխան օրինագիծը: ՍԴ-ն փորձում է մինչ այդ լուծել Քոչարյանի անձեռնմխելիության եւ քրեական հետապնդումից ազատելու հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր