00:00:00

Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. փրկարարները վարորդին և երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

09:39, 22 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 21-ին, ժամը 23:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե Ա., ծնված 1984 թ․) ավտոմեքենաները․ զոհեր չկան։ Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ Փրկարարները «Lada 2115» մակիշի ավտոմեքենայի վարորդին և երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր