00:00:00

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 16:00-ին

14:31, 21 հունիս 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15։00-ին պետք է հրապարակեր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Սակայն քիչ առաջ դատարանի շենքի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ որոշման հրապարակումը հետաձգվել է և նախատեսված է ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր