00:00:00

Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ

14:00, 21 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 20-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արթուր Ղ․, ծնված 1968 թ․) և «Toyota Voxy» (վարորդ՝ Հայկ Կ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էսթեր Բ․, ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր