00:00:00

Արտակարգ դեպք Լոռիում. Mitsubishi-ով կտրել են բեռնատար Mercedes-ի առաջն ու փորձել են վարորդին կողոպտել

18:34, 20 հունիս 2020 Իրավական

Լոռու մարզում հունիսի 19-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կտրել է Mercedes Aktus բեռնատար ավտոմեքենայի առջեւը եւ ըստ Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Զոհրաբ Մ-ի, փորձել են թալանել, որից հետո թալանողները, որոնք եղել են 2 հոգի, նրանցից մեկը դանակով հետապնդել է Զոհրաբ Մ-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mercedes-ի վարորդը փորձել է վերացնել ավտոմեքենայում առաջացած թերությունը եւ բարձրանալով բեռնախցիկի վրա՝ նկատել է, որ Mitsubishi-ի ուղեւորներից մեկը մուտք է գործել ավտոմեքենայի խցիկ եւ այնտեղից հափշտակել իր 2 բջջային հեռախոսները, սակայն վերջինիս կողմից ուժ կիրառելու եւ բջջային հեռախոսները հետ վերցնելու պատճառով հանցագործները իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր